Голубой вагон
«Голубой вагон» | |
---|---|
Վլադիմիր Ֆերապոնտովի երգը | |
Տևողություն | 204 s |
Կոմպոզիտոր | Վլադիմիր Շաինսկի |
«Голубой вагон», երգ Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի արկածների մասին պատմող խորհրդային մուլտֆիլմից («Շապոկլյակ»)։ Ստեղծագործության հեղինակներն են խորհրդային կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին և բանաստեղծ, դրամատուրգ, հեռուստահաղորդավար ու սցենարիստ Էդուարդ Ուսպենսկին («Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները» հեքիաթի հեղինակը)[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենայի և Չեբուրաշկայի արկածների մասին պատմող մուլտֆիլմը դարձել է Վլադիմիր Շաինսկու նորամուտը մուլտիպլիկացիայում[3]։ Էդուարդ Ուսպենսկին երգը գրելու ժամանակ բավականին հայտնի էր, նա մեծ ուշադրություն էր դարձնում տեքստին և շատ էր աշխատում դրա վրա՝ հատուկ խնամքով վերահսկելով մուլտֆիլմի նկարահանման փուլերը։
Թեև կոկորդիլոս Գենային տվյալ մուլտֆիլմում հնչյունավորել է Վասիլի Լիվանովը, երգը կատարել է Վլադիմիր Ֆերապոնտովը, որը նաև հնչյունավորել է մուլտֆիլմի մնացած բոլոր հերոսներին (բացառությամբ Շապոկլյակի և երեխաների)[1]։
Բովանդակություն և տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած բավականին դրական և կենսահաստատ տեքստին՝ երգի գործիքային բաղադրիչը արձագանքում է Ֆերպոնտովի վոկալին, որն ամբողջ աշխատանքին տալիս է հեռացող հաճելի պահերի նկատմամբ թեթև տխրության նոտաներ։ Ընթացիկ օրը ևս մեկ տարով երկարացնելու ցանկության մասին տողը հստակ արտահայտում է հեղինակի ափսոսանքը կյանքի անցողիկ լինելու համար։ Ստեղծագործությունը սովորեցնում է անցյալը թողնել անցյալում և ապագայում հավատալ միայն լավագույնին։
Այդ տարիներին Խորհրդային Միության շատ զվարճանքի պուրակներում մանկական երկաթուղիների վագոնները ներկված էին երկնագույն։ Դրանից բացի 1980-ական թվականներին «Մոսկվա-Ռոստով» և «Իրկուտսկ-Մոսկվա» գնացքի վագոնները ներկվում էին կապույտ՝ կարմիր շերտով, իսկ երկնագույն ներկում էին «Մոսկվա-Կիև» և «Մոսկվա-Մինսկ» ֆիրմային գնացքները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Голубой вагон». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Владимир Шаинский. Любимые песни «Голубой вагон», «Облака, белогривые лошадки», «На дальней станции сойду» и многие другие». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Как создавались песни к мультфильмам про Чебурашку? Памяти Владимира Шаинского. Автор: Сергей Курий». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի տեքստը և պատմությունը (ռուս.)
- Голубой вагон - оригинальный текст песни из мультфильма Шапокляк
- Nirvana (Неформальная Игра) - Aneurysm (Голубой вагон) кавер на русском